27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի արդարադատության նախարարությունը ԱՄՆ-ից պահանջում է կալանավորել Գյուլենին

Թուրքիայի արդարադատության նախարարությունը իսլամի հայտնի քարոզիչ, գյուլենական շարժման առաջնորդ, ամերիկաբնակ թուրք միլիարդատեր Ֆեթուլլահ Գյուլենին ժամանակավորապես կալանավորելու հարցով դիմել է ԱՄՆ-ին: Այս մասին տեղեկացնում է թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը:

Թուրքիայի արդարադատության նախարարությունը գյուլենական համայանքի ղեկավարին (իսկ այդ համայնքը թուրքական մամուլում ներկայացվում է որպես «Ֆեթուլլահականների ահաբեկչական կազմակերպություն» (FETÖ)) ձերբակալելու պահանջը հիմնավորել է այն փաստարկով, թե հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը կատարվել է նրա հրահանգով:

«Այս անձը որոնվում է որպես Թուրքիայում կատարաված մի շարք հանցագործությունների և 2016 թվականի հուլիսի 15-ին իրականացված ռազմական հեղաշրջման փորձի կարգադրիչ»,- նշված է պահանջագրում:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ պահանջագրին կից ամերիկյան կողմին է ներկայացվել նաև թուրքական դատարանի կողմից Գյուլենին ձերբակալելու մասին որոշումը: ԱՄՆ-ին ներկայացված դիմումի մեջ ներառվել են նաև հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում վկաների ցուցմունքները, որոնք վկայում են, որ հեղաշրջում անելու կարգադրություններն արել է հենց Գյուլենը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ