15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նախարարի ուշացած sms-ները. Չորրորդ ինքնիշխանություն

Թերթի  տեղեկություններով` ապրիլի 23-ին հանրապետությունում գրանցված ցրտահարության մասին ՀՀ գյուղնախարարությունը իմացել է, երբ Արմավիրի ու Արարատի մարզի ցրտահարված ցանքատարածքների տերերը ահազանգել են տեղեկացնելով կրած վնասների մասին: Գյուղնախարարությունը միայն ապրիլի 24-ին է սկսել հեռախոսային հաղորդագրություններ ուղարկել, թե ցրտահարություն է սպասվում եւ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել:

Այդ կերպ ոլորտի պատասխանատուների փորձել են տպավորություն ստեղծել, թե իրենք աշխատում են, մտահոգվում, հաղորդագրություններ տարածում, բայց իրականում բանից անցած է եղել, եւ գյուղնախարարությունը ժամանակ եւ ֆինանսներ է ծախսել հետագայում “արդարացման” հոդ նախապատրաստելու համար:

Թերթը  փորձել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանից մեկնաբանություններ ստանալ ցրտահարության հասցրած վնասների մասին, սակայն ոլորտի պատասխանատուն անփութորեն նկատել է. “Բա հիմա դրա ժամանա՞կն է”:

Թերթն ավելացնում է, որ իր տեղեկություններով` գյուղացիներին հասցված վնասների չափը պարզելու նպատակով պետական հանձնաժողով ստեղծելու փոխարեն, գյուղնախարարությունր գործը գցել է գյուղապետների վրա` նրանց հրահանգելով հանձնաժողովներ ստեղծել: Սրանից ավելի անլուրջ մոտեցում` գյուղացիները չէին էլ կարող ակնկալել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ