15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զինված խմբի գործով 4 անձ դատապարտվեց

Երեւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ սեպտեմբերի 8-ին, հրապարակեց նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշում վնասազերծված հանցավոր խմբի գործից անջատված մասով քրգործով դատավճիռը:

Դատարանը ամբաստանյալ Հակոբ Հակոբյանին դատապարտել է 3 տարի 6 ամսվա ազատազրկման, Անուշավան Ավետիսյանին` 3 տարվա, Ստեփան Չիլինգարյանին` 1 տարի 6 ամսվա, Հարություն Հովհաննիսյանին՝ 1 տարի 6 ամսվա:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հակոբ Հակոբյանը 2015թ. հուլիսին, Արթուր Վարդանյանից առաջարկություն ստանալով` համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, նույն հարցով դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:

Հարություն Հովհաննիսյանն էլ նույն առաջարկությունը ստացել է Անուշավան Ավետիսյանից եւ անցած տարվա հուլիսին Գյումրիում նրան 900 ԱՄՆ դոլարով զենք-զինամթերք է իրացրել:

Անուշավան Ավետիսյանից նման առաջարկ ստացել է նաեւ Ստեփան Չիլինգարյանը, որն էլ Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով իր կողմից զենք-զինամթերք է իրացրել:

Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի հատկանիշներով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ