Հրատապ. Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց (լրացված)
Րոպեներ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին Կառավարության նիստի ընթացքում: Նա նկատեց, որ իր կառավարման տարիներին բավականին աշխատանքներ է արել, որի մասին չի ցանկացել խոսել, սակայն հասարակության բևեռացումը ու որոշ խնդիրները լուծելու անհնարինությունը ստիպել են, որ ինքը հրաժարական ներկայացնի: Նա նշեց, որ ՀՀ նախագահն այսօր կներկայացնի նոր վարչապետի թեկնածուին:
Հովիկ Աբրահամյանը կարևորեց հակակոռուպցիոն պայքարը: Նա շեշտեց, որ շարունակելու է մնալ քաղաքականության մեջ` շարունակելով հասարակության խնդիրների անջրպետը հաղթահարելու իր առաքելությունը: «Ես որոշում եմ հրաժարական տալ և նոր կառավարություն ձևավորելու հնարավորություն տալ նախագահին: Պետք է մտածել մեր բոլորի հաջողության մասին և շանս տալ նոր կառավարությանը կատարված աշխատանքի հիման վրա և նոր մոտեցումներով համախմբել հասարակությանը , իսկ աշխատանքներն իրապես կատարված են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: