14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

՛՛Հանրապետականը՛՛ ոչինչ չունի թաքցնելու. “Մարտի 1-ի” հանձնաժողովի մասին նախագիծը հետաձգվեց

Ազգային ժողովի օրակարգում այսօր 2008 թվական մարտի մեկից երկուսը Երևանում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, ՀՔԾ-ի և Գլխավոր Դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցն է: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը կողմ է ՀԱԿ խմբակցության որոշումներին այս հարցի առնչությամբ:  

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ այս նախագիծը բավական լուրջ քննարկումների ճանապարհ է անցել նաև նախորդ քառօրյայում:

“Միշտ չարախնդացողներ ենք ունենում, ովքեր արհամարհական ժեստեր են օգտագործում, որը չենք ներում, բայց հանդուրժում ենք՛՛,-ասաց Սահակյանը, հավելելով, որ նախագիծը քննարկել են երեկ, նաև այս առավոտ, և թյուր է այն կարծիքը, որ ՛՛Հանրապետականը՛՛ չի ցանկանում ընդունել այս նախագիծը:

՛՛Հանրապետականը ոչինչ չունի թաքցնելու, մեր քննարկումներն այդ մասին են ասում՛՛,-նշեց պատգամավորը՝ հորդորելով, սակայն, այս նախագծի քվեարկությունը հետաձգել հաջորդ քառօրյա քննարկումները շարունակելու նպատակով:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ում հեղինակությամբ է “Մարտի 1-ի” դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ օրենսդրական փաթեթը,  համաձայնեց Գալուստ Սահակյանի հետ: Որոշվեց նախագիծը քննարկել հաջորդ քառօրյայում:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ