25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երբեք քաղաքականությունից դուրս չեն եղել

«Ես որևիցե արտառոց բան չեմ տեսնում. դա այսօրվա Հայաստանի հանրապետության ծանր վիճակի մասնակի արձանագրությունն էր»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցից: Պատգամավորն ավելի շատ կողմնակից կլինի, որ քաղաքական գործիչներն, այդ թվում նախկին նախագահները վեր հանեն այն պատճառները, թե ինչու է երկիրն այսօր նմանատիպ ծանր տնտեսական վիճակում:

«Հետևությունների մասին միայն խոսելը այդ թվում նաև իմ կողմից բավարար չեմ համարում: Դա անհրաժեշտ է, բայց բավարար չէ, մենք պետք է ավելի շատ խոսենք և պետք է կարողանանք վեր հանել, որ հասարակության համար պարզ լինի հիմնական պատճառը ՀՀ-ում առկա մարտավերների վերաբերյալ»:2406264

Ինչ վերաբերում է տեսակետներին, թե այս հարցազրույցը հայտ է ակտիվ քաղաքականություն վերադառնալու համար, ապա Խ. Քոքոբելյանը շեշտեց, «Ես գտնում եմ, որ թե առաջին նախագահը, թե երկրորդ նախագահը, թե բնականաբար գործող նախագահը երբեք քաղաքականությունից դուրս չեն եկել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ