29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Միհրան Հարությունյանի մենամարտը կբողոքարկվի

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչ Ռոստոմյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  անդրադարձավ Rio-2016 օլիմպիական խաղերի ընթացքում ըմբիշ  Միհրան Հարությունյանի եզրափակիչ գոտեմարտը բողոքարկելու գործընթացին:

«Ինչ վերաբերում է հենց մենամարտի բողոքարկմանը, ապա մենք որոշակի խնդիրներ ունենք, թե ինչի համար ենք բողոքարկում: Մենք պետք է բողոքարկենք պասիվության համար, սակայն այն ինքն իրենով սուբյեկտիվ որոշում է»,-ասաց նա:

Հրաչ Ռոստոմյանը շեշտեց՝  ՀԱՕԿ-ը համագործակցում է միջազգային իրավաբանների հետ, որոնք աշխատում են այդ ուղղությամբ: «Երբ իրենք իրենց եզրակացությունը կտան, թե ինչ ձևաչափով կարող ենք բողոքարկել, անմիջապես այդ բողոքարկումը կլինի»-ասաց  բանախոսը:

Ինչ վերաբերում է Արթուր Ալեքսանյանի սպորտդպրոցի պայմաններին, ապա նա ասաց, որ այդ մարզադպրոցը տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության ներքո է գտնվում. տնօրենին իրենք են նշանակում, և իրենք էլ վերանորոգում, կամ չեն վերանորոգում:

«Ազգային օլիմպիական կոմիտեն իր գործառույթներից ելնելով՝  մի բան էլ ավելի, շինարարություն է անում: Այս պահին նաև Գյումրիում կառուցվում է գերժամանակակից մարզկենտրոն  3 000 քմ տարածքով և ամբողջը ֆինանսավորվում է Գագիկ Ծառուկյանի կողմից»,-ասաց Հրաչյա Ռոստոմյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ