Կոչ են անում պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը
ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոուն Կրտսերը(դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլինոյս), Ջեքի Սփայերը (դեմոկրատ, Կալիֆորնիա) և ԴեյվիդՎալադաոն (հանրապետական, Կալիֆորնիա), հանձնախմբի փոխ-համանախագահներ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) ուԴավիթ Թրոթը (հանրապետական, Միչիգան) շնորհավորել են նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին անկախությանտարելիցի առթիվ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):
«Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անունից հղում ենք այս գրությունը, շնորհավորելու Ձեզ և Լեռնային ՂարաբաղիՀանրապետության՝ Արցախի, ժողովրդին, քանզի սեպտեմբերի 2-ին տոնում եք Ձեր հոբելյանական 25-ամյա անկախությունը: Այսպատմական օրն առանցքային է եղել ինքնորոշման և ազատության իրավունքը պաշտպանելու համար Արցախի մղած պայքարում», -հայտարարել են Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներն ու փոխ-համանախագահները:
Նամակում կարևորվել է նաև, որ Լեռնային Ղարաբաղը հավատարիմ է մնում «ժողովրդավարականկառավարման զարգացմանր և օրենքի գերակայությանը», չնայած Ադրբեջանի կողմից շարունակվող բռնություններին ու սպառնալիքներին:
«Դատապարտում ենք նաև Ադրբեջանի բոլորովին վերջերս՝ ապրիլի սկզբին, իրականացրած ագրեսիան Արցախի ժողովրդի դեմ, ինչը հանգեցրեց հարյուրավոր ռազմական ու քաղաքացիական զոհերի: Հուսո՛վ լինենք, որ կգտնվի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորում: Գնահատում ենք տարածաշրջանային անվտանգության և կայունության հանդեպ Ձեր անսասանհետևողականութունը», – գրել են ներկայացուցիչներ Փալոունը, Դոլդը, Սփայերը, Վալավադոն, Շիֆը և Թրոթը Արցախինախագահին: «Կշարունակենք սատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը և կոչ ենք անում պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը»:
Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին ողջունեց Հայկական հանձնախմբի անդամներին, հայտարարելով.«Ողջունում ենք Հայկական հանձնախմբի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարությանն ու անվտանգությանընրանց հետևողական աջակցության ու նվիրվածության համար»: