06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այսօր Արցախի Հանրապետության անկախության 25-ամյակն է

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, նշվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնը՝ անկախության 25-ամյակը։

1991 թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և դեռևս չհայաթափված հարակից Շահումյանի շրջանի բոլոր մակարդակների խորհուրդների ժողովրդական պատգամավորների մասնակցությամբ տեղի ունեցած նստաշրջանն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը։

Իսկ արդեն 1991 թ. դեկտեմբերի 10-ին, ԼՂ-ի բնակչությունը հանրաքվեով ամրագրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հռչակումը։ Այսպիսով, նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածքում ձևավորվեցին երկու իրավահավասար պետական կազմավորումներ՝ ԼՂՀ և Ադրբեջանի Հանրապետություն։

Ստեղծված իրավիճակն անսպասելի էր Ադրբեջանի համար և 3 շաբաթ անց սկսվեց Բաքվի պատասխան գործողությունը։

1991 թ. սեպտեմբերի 25-ին Շուշիից առաջին անգամ «Ալազան» տիպի հրթիռներով ռմբակոծվեց Ստեփանակերտը: Մեկնարկեց արցախյան ազատամարտը։ Պատերազմի հորձանուտում ձևավորվեց հայկական բանակը, որը կարողացավ ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը։

Հայկական ուժերի վճռական գործողություններին հակառակորդը չկարողանալով դիմադրել և վախենալով ավելի ծանր կորուստներ կրելու մտքից զինադադար է խնդրում, որը կնքվում է 1994 թվականի մայիսի 12-ին՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների կողմից:

Անկախությունից 15 տարի անց կրկին սեպտեմբերի 2-ին  համաժողովրդական հանրաքվեի միջոցով արցախցիներն ընդունեցին պետության ու հասարակության հիմնական օրենքը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությունը, որը գործում է մինչ օրս:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ