Ցրտահարություն. գյուղնախարարությունից զգուշացնում են
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ անցած գիշեր հանրապետության հարթավայրային եւ նախալեռնային գոտու որոշ տարածաշրջաններում հողի մակերեւույթին գրանցվեցին բացասական ջերմաստիճաններ:
Առաջիկա գիշերը նույնպես պահպանվում է ցրտահարության վտանգը, ուստի, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է նշված տարածաշրջանների գյուղացիական տնտեսություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով այգիները, բանջարանոցներն ու կարտոֆիլի ցանքերը առատ ոռոգել կամ պատրաստել կիսաչոր բուսական մնացորդների, աթարի եւ այլ հնարավոր նյութերի կույտեր` տեղակայելով դրանք քամու ուղղությամբ եւ ջերմաստիճանի 0-ին մոտենալու դեպքում այրել այնպես, ոպեսզի պաշտպանվող տարածքն ամբողջությամբ պատվի կայուն ծխածածկույթով:
Նշված միջոցառումների պատշաճ ձեւով կատարելու դեպքում` հնարավոր է բացառել սպասվելիք բերքի կորուստը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն