Ինչո՞ւ են ծխում հայ կանայք. սոցիոլոգ
Հայաստանում ծխող կանանցթիվն աճել է՝ գերազանցելով վեց տոկոսը:
Այս մասին այսօր` օգոստոսի 17-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց :
« Կա երեք խումբ ծխող կանանց, բոլորը ունեն մեկ հիմնական բան՝ բոլորի ծնողները ծխել են»,-նկատում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը։
«Հայ կանանց 15-18 տոկոսը այրի է, 20 տոկոսի ամուսինը դուրսը փող է աշխատում: Նրանք միայնակ են, այդ միայնակությունը հոգեբանորեն շատ ծանր է նստում նրանց վրա, եւ հիմնական եղանակներից մեկը դառնում է ծխելը, որը մի քիչ թմրեցնում է, մի քիչ էլ ժամանց է, սովորություն ես ձեռք բերում եւ այլն: Ուրեմն, ունենք մեծահասակ կանայք, որոնք, իրոք, միայնակ են, եւ ունենք միջին դասի՝ դա չամուսնացած, հնացած կույսերն են՝ 30-ից բարձր»,- ասաց նա։
Ահարոն Ադիբեկյանը նշում է, որ ծխող կանանց տարիքի երիտասարդացումը պայմանավորված է ամուսնության տարիքի մեծացմամբ:
Մանրամասները` տեսանյութում՛