21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք․ Արթուր Աբրահամը Արթուր Ալեքսանյանին և մյուս հայ օլիմպիականներին

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը շնորհավորական ուղերձ է հղել ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանին և հայ օլիմպիականներին` ցուցադրած հիանալի արդյունքների համար:

«Շնորհավորում եմ համայն հայությանն ու ըմբշամարտի արքա Արթուր Ալեքսանյանին` փառահեղ հաղթանակի առթիվ: 20 տարի անց Հայաստանն ունեցավ օլիմպիական չեմպիոն. դա մեծ պատիվ է ոչ միայն մարզիկի, այլև ամբողջ հայ ազգի համար:

Շնորհավորում եմ նաև Ռիո–2016-ի մեր մյուս հաղթանակած մարզիկներին` Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին:

Հարգանքներս ձեզ, տղանե՛ր, հպարտանում եմ ձեզանով, դուք ուժեղ եք, մենք` բոլորս միասին, անպարտ ենք»,- նշել է Արթուր Աբրահամը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ