23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Լավագույն տղերքը հեռանում են.Զոհված ոստիկանի վերջին հրաժեշտին ներկա էին Վլադիմիր Գասպարյանն ու Էդուարդ Շարմազանովը

Այսօր՝ օգոստոսի 15-ին, տեղի ունեցավ հուլիսի 17-ին՝ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորված և հիվանդանոցում մահացած ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի թաղման արարողությունը։Այս մասին հաղորդում է shamshyan.com լրատվական կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արարողությանը մասնակցում էին ՀՀ ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ ոստիկանության կոլեգիայի ողջ կազմը, ոստիկանության մեծ թվով սպաներ ու շարքայիններ։ Թաղմանը ներկա էր նաև Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը։

Գրեթե բոլորը միաբերան դատապարտում էին տեղի ունեցածը և իրենց ցավակցությունն էին հայտնում տեղի ունեցածի համար։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գ. Մկրտչյանը մահացել է օգոստոսի 13-ին, հիվանդանոցում։ Նրա սրտանոթային համակարգը գործում էր դեղորայքի օգնությամբ, չուներ գիտակցություն և միացված էր արհեստական շնչառության սարք: Հիշեցնենք, որ նրա բուժման ընթացքում երկու անգամ հրավիրվել էր կոնսիլիում: ՀՀ Ոստիկանությունը մանրամասներ էր հրապարակել ոստիկանության ավագ ենթասպա Գ. Մկրտչյանի մասին:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Լուսանկարները` Shamshyan.com-ի և news.am-ի :

Vova (1)

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ