Պավլիկ Մանուկյանի մեղադրանքին ևս մեկ հոդված է ավելացվել
Ներկայում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի մեղադրանքը լրացվել է: Ավելացվել է ևս մեկ հոդված:
Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեց Պավլիկ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը: Ազատամարտիկ, «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Պավել Մանուկյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է։ Ըստ նրա՝ առաջադրված մեղադրանքին ավելացել է 35-225-րդ հոդվածը (զանգվածային անկարգությունների նախապատրաստություն):
Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործը միացվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին։
Այս քրեական գործի շրջանակներում անցյալ տարի կրկին ձերբակալվել, ապա կալանավորվել էին Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը, Գևորգ Սաֆարյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Գարեգին Չուգասզյանը։
Հետագայում նրանց խափանման միջոցը փոխվել էր, նրանք ազատ էին արձակվել։