29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Դավիթ Սանասարյանի երիկամներում ավազ է հայտնաբերվել

«Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանը, որը հուլիսի 30-ից անազատության մեջ է գտնվում՝  օգոստոսի 8-ին բժշկական հետազոտություն է անցել:

Այս մասին հայտնել է նրա փաստաբանը`Ռոբերտ Ռեւազյանը:

«Հետազոտության արդյունքները կան, նրա երիկամներում  ավազ է հայտնաբերվել, նաեւ գլխացավեր ունի, անքնություն, թուլություն»,- ասել է  փաստաբանը:

Փաստաբանը նշել է , որ Դավիթ Սանասարյանի բուժօգնություն ստանալու հետ կապված խնդիրներ չեն առաջանա` նա համապատասխան բուժօգնությունը կստանա քրեակատարողական հիմնարկում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին, Հովսեփ Խուրշուդյանին։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ