05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել.գյուղնախարարությունը զգուշացնում է

Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման հետեւանքով խաղողի այգիներում մեծացել է օիդիում հիվանդության տարածման վտանգը: Հիվանդության տարածման կանխարգելման նպատակով անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել սնկասպան որեւէ պատրաստուկով:

Բույսերի պաշտպանության միջոցառումներն իրականացնել վաղ առավոտյան եւ երեկոյան  ժամերին:

Հնարավորության սահմաններում ավելացնել ջրումները եւ դրանց նորմաները։ Ապահովել բյուսերի համար անհրաժեշտ խոնավության քանակությունը: Խորհուրդ է տրվում ջրումները հիմնականում կատարել երեկոյան եւ գիշերային ժամերին։

Բանջարանոցներում, պտղատու եւ խաղողի այգիներում մշակության ու բերքահավաքի աշխատանքներն իրականացնել առավոտյան եւ երեկոյան ժամերին: Հավաքած բերքը պահպանել ստվերում:

Օրվա ընթացքում աշխատանքներ կատարելիս արեւի ուղիղ ճառագայթների ազդեցությունը նվազեցնելու նպատակով օգտագործել անհատական պաշտպանության միջոցներ (գլխարկներ, գլխաշորեր):

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մարզերում ընթացքի մեջ է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ