Զինակից ընկերոջ կյանքը փրկած Արմանը տոնում է
«Այսօր քառօրյա պատերազմում հաղթանակ կերտած, իր զինակից ընկերոջ կյանքը փրկած, Լեռնային Ղարաբաղի հարավ արևելյան N զորամասում զինծառայող ավագ սերժանտ՝ ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է…. Ծնունդդ Շնորհավոր՝ հայոց սահմանը ներկա պահիս հսկող, եւ երազելի հաղթանակի հասած իմ հայ զինվոր, ԱՐՄԱՆ ՄԱԼԽԱՍՅԱ՛Ն:
Հպարտ եղիր իմ արիասիրտ զինվոր, քանզի երակներումդ հերոս նախնիներիդ հպարտության եւ զորության արյունն է հոսում: Փառքով ծառայիր եւ պատվով վերադարձիր ընտանիքիդ գիրկը:
Շնորհավորում եմ նաեւ հերոսածին մայրիկիդ, քեզ պես որդի ծնելու եւ հայրենիքին նվիրելու համար:
Ապրե՛ք առողջ եւ երկար……
Բարի տարեդարձ, իմ հայ ազգի հպարտ դյուցազուն:
,,Ավագ սերժանտ Արման Սամվելի Մալխասյանը ծնվել է 1996թ. օգոստոսի 8-ին, Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի Դեբեդավան գյուղում: Հաճախել է գյուղի միջնակարգ դպրոցը, ավարտելուց հետո ընդունվել է Գյումրիի պոլիտեխնիկ ինստիտուտը, ուսումը կիսատ թողնելով համալրում է հայոց բանակի շարքերը:Արմանը ծառայում է Լեռնային Ղարաբաղի հարավ արևելյան N զորամասում: Փոքրուց եղել է հայրենասեր, նվիրված եղել ընտանիքին և ընկերներին, օրինակելի ու կարգապահ զինվոր է: Քառօրյա պատերազմի ժամանակ իր զինակից ընկերների հետ ոչնչացրել է թշնամու ուղղաթիռը,փրկել զինակից ընկերոջ կյանքը,,այրելով ձեռքերըՙՙ:
Հարգանքներով զինվորի քույր՝ Արմինե Կարախանյան (Նռան Հատ)? ? ? ? ✊ ✊ ✊ »
Արմինե Կարախանյանի ֆեյսբուքի էջից