15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Զինված խմբի անդամներ Արմեն Լամբարյանին և Սեդրակ Նազարյանին խոշտանգելու մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հաղորդում է ստացվել այն մասին, որ «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արմեն Լամբարյանը և Սեդրակ Նազարյանը ենթարկվել են խոշտանգման։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ խոչընդոտվում է Ա․ Լամբարյանի փաստաբանի մուտքը նրա մոտ և որ փաստաբանը չի կարողանում ներգրավվել քրեական վարույթին։ Ա.Լամբարյանին և Ս.Նազարյանին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ տեղեկություններ են հրապարակվել նաև զանգվածային լրատվության միջոցներում։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, հաղորդում ստանալուց անմիջապես հետո՝ օգոստոսի 4-ին՝ ժամը 20-ի սահմաններում աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ տեղի են ունեցել առանձին հանդիպումներ ինչպես Արմեն Լամբարյանի, այնպես էլ Սեդրակ Նազարյանի հետ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ։

Մանրամասն ուսումնասիրությունների, ինչպես նաև առանձնազրույցների ընթացքում Ա․ Լամբարյանին կամ Ս․ Նազարյանին խոշտանգման կամ որևէ այլ տեսակի վատ վերաբերմունքի ենթարկելու մասին տեղեկությունները չեն հաստատվել: Բուժանձնակազմի վերաբերմունքի առնչությամբ նշված անձանց կողմից որևէ բողոք չի ներկայացվել։
Ինչ վերաբերում է փաստաբանի մուտքին կամ նրան վարույթին չներգրավելուն, ապա այդ հարցն արդեն քննարկվել է փաստաբանի հետ և այն պարզելու նպատակով վաղն առավոտյան համապատասխան գրություն կուղարկվի նախաքննության մարմնին։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ