Եղանակը՝ Հայաստանում
Հանրապետության տարածքում օգոստոսի 5-ին օրվա երկրորդ կեսին եւ գիշերվա առաջին կեսին, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:
Քամին՝ հյուսիս-արեւելյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում օգոստոսի 5-ի երեկոյան ժամերին, առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +19+21, իսկ վաղը ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Կոտայքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Լոռիում՝ գիշերը` +13+17, ցերեկը` +25+29,
Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +24+28,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +32+35,
Արարատում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +34+36,
Արմավիրում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +34+36,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +24+28,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +18+21, ցերեկը` +34+36,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +17+22, ցերեկը` +33+35,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +11+16, ցերեկը` +26+28,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +33+35։