27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ԱՄՆ-ը Իրանին “շատ հստակ ազդանշան է տվել”. Պենտագոն

Վերջին ժամանակներում ամերիկյան զենքի` Իսրայելին կատարած վաճառքի ամենախոշոր պայմանագիրը  “շատ լավ ազդանշան” է Թեհրանի համար` վերանայելու իր քաղաքականությունը եւ հրաժարվելու իր միջուկային ծրագրերից: Նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չակ Հեյգելը, հաղորդում է “France 24”-ը:

Պենտագոնի ղեկավարի վեցնօրյա մերձավորարեւելյան շրջագայությունն սկսել է Իսրայելի մայրաքաղաք Թել-Ավիվում: Նրա այցի հիմնական պատճառը տարածաշրջան ավելի քան 10 մլրդ արժողությամբ ռազմական պայմանագրերի ստորագրումն է: Ամերիկացիները մտադիր են Իսրայելին առաջարկել ժամանակակից հրթիռային համակարգեր եւ ռազմական ինքնաթիռներ: 

Բացի այդ, սպասվում է նաեւ, որ ԱՄՆ պաշտպանության նախարարը մերձավորարեւելյան գործընկերների հետ կքննարկի նաեւ սիրիական ընդդիմության գրոհայիններին տարբեր տեսակի զինամթերքի մատակարարման հարցը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ