Չինաստանում զոհերի թիվը գերազանացել է 180-ը /վիդեո/
Չինաստանը շարունակում է լիկվիդացնել երկրաշարժի հետեւանքները, որի հետեւանքով ավելի քան 11 հազար մարդ է վիրավորվել, գրում է “trud.ru“-ն:
Սիչուան նահանգում տեղի ունեցած երկրաշարժը վերջին տարիներին ամենախոշորն էր իր մասշտաբներով. 11.5 հազար մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, որից 960-ը ծանր վիաճկում են: Զոհերի թիվը գերազանցել է 180-ը, 24-ը անհայտ կորած են համարվում: ԶԼՄ-ների գնահատականներով` ընդհանուր առմամբ շուրջ 1.5 մլն մարդ է տուժել:
Երկրաշարժի հզորությունը 6.9 մագնիտուդ էր, հիպոկենտրոնը` 13 կմ խորության վրա:Ամենից շատ տուժել է Լինցուն քաղաքը, որտեղ ջուր չկա, խաթարված է էլեկտրամատակարարումը եւ հեռախոսային կապը: