02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

15 պատճառ, թե ինչու է ավելի լավ տղամարդ լինել

Կան գործոնններ եւ փաստեր, որոնք հավաստիացնում են, որ ավելի լավ է տղամարդ լինել, քան կին: Ահա եւ դրանցից 15-ը.

1. Տղամարդը վաստակում է միջինում 1.4 անգամ ավելի շատ:

2. Ամեն օր տղամարդը դուրս գալուն պատրաստվում է միջինում 28, կինը` 68 րոպե:

3. Եթե ընկերն ինչ-որ բան ունի իր մյուս ընկերոջ դեմ, ապա  ուղղակիորեն ասում է դա, ոչ թե կեղտոտ բամբասանքներ տարածում:

4. Կինը շատ խմող է համարվում, եթե մեկ շաբաթվա ընթացքում ընդունում է սպիրտային խմիչքի 50 գրամանոց 15 չափաքանակ, իսկ տղամարդուն նույնը համարելու համար պետք է, որ նա 25 չափաքանակ ընդունի:

5. Տղամարդկանց զուգարանում գրեթե երբեք հերթեր չեն գոյանում:

6. 80-102 տարեկան տղամարդկանց 63 տոկոսը օգտվում է սեքսի պատճառած հաճույքից: Կանանց մեջ նման երջանիկներն ընդամենը 30 տոկոսն են կազմում:

7. Տղամարդիկ կանանցից բարձրահասակ են միջինում 13.5 սմ-ով:

8. Տարիքին զուգահեռ տղամարդիկ ավելի քիչ հմայիչ չեն դառնում հակառակ սեռի համար:

9. Ժամադրության պատրաստվելու համար տղամարդուն բավական է սափրվել եւ ցնցուղ ընդունել:

10. Միայն Անգլիայում տարեկան շուրջ 25 հազար վիրահատություններ են տեղի ունենում, որոնք տղամարդկանց չեն սպառնում, քանի որ վերաբերում են կրծքերի մեծացմանը:

11. Կանացի օրգանիզմն ավելի հակված է ճարպեր կուտակելուն, քան տղամարդունը:

12. Տղամարդու տրամադրությունը կախված է միայն իրենից, այն չի ենթարկվում ամսական հորմոնալ ցիկլին:

13. Բուսակերների թվում ավելի շատ տղամարդիկ են, քան կանայք:

14. Տղամարդը կարիք չունի ամենուր իր հետ տանել պայուսակը: Դրան հրաշալի ձեւով փոխարինում են գրպանները:

15. Աշխատանքի ընդունվելիս ոչ ոք չի նայում տղամարդկանց ոտքերի երկարությանը եւ կրծքերի չափսերին:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ