Զինված խումբը այրել է ՊՊԾ գնդի ծառայողական մեքենաներից մեկը.Ոստիկանություն/ֆոտո/վիդեո/
Ոստիկանությունը հաղորդում է, որ ոստիկանության պարեկապահակետային (ՊՊԾ) գնդի տարածք մտած զինված խումբը քիչ առաջ այրել է գնդի ծառայողական մեքենաներից մեկը և վառվող մեքենան դուրս բերել փողոց:
«Իրավապահ մարմինները կրկին կոչ են անում զինված խմբի անդամներին՝ ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել քաղաքացիների կյանքն ու առողջությունը և լարվածության աճի պատճառ դառնալ», – ասված է ոստիկանության հաղորդագրությունում:
Լուսանկարը՝ Ոստիկանության