09 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Անսովոր ուժեղ ձեն էկավ”. Հայաստանի հարավը ցնցվեց

Ինչպես Henaran.am-ի հետ զրույցում նշեցին քաջարանցիները, այսօր` ապրիլի 18-ին ժամը 15-ի մոտակայքում ցնցումներ են զգացել: “Լուսամուտները դղրդացին, լյուստրաները շարժվեցին եւ ուժեղ ձեն եկավ անսովոր”,-պատմեց մեր զրուցակիցը: Նրա խոսքով՝ արդեն սովոր են նման երկրաշարժերի: “Մանավանդ, որ գիտեինք Իրանում եղել ա, մտածեցինք հետցնցումներն են”:

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի,  այսօր`  ժամը 15.14-ին սեյսմիկ ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 14.39-ին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքում` Խոյ քաղաքից 45 կմ դեպի արեւելք, տեղի է ունեցել 4.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ մի շարք բնակավայրերում, մասնավորապես Մեղրի, Կապան, Ջերմուկ եւ Եղեգնաձոր քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ