08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

«Զինված խումբը պետք է վայր դնի զենքերը»

«Տեղի ունեցածը վկայում է անվտանգության կառույցների բացթողումների մասին, որովհետև այդ խումբը բացահայտ հանդես էր գալիս ապստամբության մասին կոչերով»,-այսօր՝ հուլիսի 20-ին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Էրեբունիում ծավալվող իրադարձություններին ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը:
 
«Կոչ եմ անում զինյալներին, քանի որ կա զոհ, վիրավոր, ծանր գործողություն, ուրեմն այդ ամենի պատասխանատվության բեռը զինյալ խումբը պետք է վերցնի իր վրա: Այնուհետ խումբը պետք է վայր դնի զենքերը և իր պայքարը շարունակի դատարաններում, արդար և բաց դատավարության պայմաններում: Եթե համարենք, որ սա ապստամբություն է, ուրեմն նաև պետք է համարենք, որ չհաջողված արդյունք ունի: Օրհասական խնդիրը պետք է օր առաջ լուծել առանց արյունահեղության: Պետք է հստակ, կտրուկ ասենք՝ ոչ, այս ճանապարհով զարգանալուն: Զինյալների մեթոդները արդյունավետ չեն »,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ