26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր պատերա՞զմ. Իրավունք

ՈԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած վերջին այցելության ժամանակ, ինչպես հայտնի է, ղարաբաղյան թեմայով լավատեսական մի շարք հայտարարություններ հնչեցին: Մի կողմից, Լավրովը հայտարարեց, թե՝ «Մենք հիմա էականորեն մոտ ենք հաջողությանը»: Էլ ավելի առաջ գնաց Իլհամ Ալիեւը, թե՝ ղարաբաղյան հակամարտությունը մոտ ժամանակներս պետք է կարգավորվի…

Չնայած այդ տոնայնությանը, Լավրովի այցից հետո ադրբե­ջանական զինուժը բավակա­նին ակտիվ է: Ճիշտ է` ոչ անմիջա­պես ղարաբաղյան սահմաններին, այստեղ դեռ հարաբերական ան­դորրը պահպանվում է: Բայց սահ­մաններից հաշված կիլոմետրեր այն կողմ զորավարժանքներ են, այդ թվում օդային թռիչքներ, որը կարող է ցանկացած պահի հարվա­ծի տակ դնել ոչ միայն հարաբերական հանդարտությունը, այլ դրանով իսկ վերածվել մասշտաբային պատերազմի: Սա տեսա­կանորեն, բայց նման ռիսկ, թեեւ փոքր հավանականությամբ, այնո­ւամենայնիվ կա: Եվ դժվար չէ հաս­կանալ, որ սահմանների հարեւանությամբ իր այդ ռազմական ակտի­վությամբ Բաքուն միանգամայն գի­տակցված կերպով է ռիսկի նման բաղադրիչը մտցնում օրակարգ: Եվ բնական հարց է ծագում ի՞նչ նպատակով:

Ընդամենը հաշված օրեր առաջ ղարաբաղյան հակամարտության մոտ ժամանակներս կարգավորվե­լու մասին Ալիեւի հիշատակված լա­վատեսությունը պետք է, որ նրան միանգամայն այլ քայլերի դրդեր:

Այսինքն, եթե Բաքուն սպասում է հանգուցալուծմանը, այն էլ «մոտ ժամանակներս», ուրեմն, տրամա­բանորեն, օրակարգում պետք է, որ լինի կարգավորման ռեալ, Հայաս­տանի հետ հիմնականում համա­ձայնեցված տարբերակ, եւ միայն մնացել է դրա հետ կապված որոշ դետալներ հստակեցնել: Բայց այդ դեպքում Ալիեւի ինչի՞ն է պետք սահմաններին ինչ-որ ռիսկի գործոն մտցնել` դրանով իսկ հանգուցա­լուծմանն այդքան մոտեցած գոր­ծընթացը ենթարկելով հա­զար ու մի պատահականության:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ