27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը հայտարարել է, Գերմանիայի պատվիրակությանը որ թույլ կտա այցելել Ինջիրլիքի ռազմաբազա 1 պայմանով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելի՝ Ինջիրլիքի ռազմաբազա այցելության թույլտվություն տրամադրելու պահանջը: Թուրքական «Hürriyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ պատճառը Գերմանիայի դաշնային խորհրդարանի (Բունդեսթագ) կողմից ընդունված Հայոց ցեղասպանության բանաձևն է:

Մերկելի և Էրդողանի երկխոսությունը կայացել է hուլիսի 8-9-ին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչների գագաթնաժողովի շրջանակներում: Աղբյուրի տեղեկացմամբ՝ Էրդողանը հայտարարել է, որ թույլ կտա Գերմանիայի պատվիրակությանը՝ այցելել Ինջիրլիքում գտնվող գերմանացի պատգամավորներին միայն մեկ պայմանով: Նա պահանջել է, որ Մերկելը հրապարակայնորեն հայտարարի, թե Բունդեսթագի կողմից ընդունված Ցեղասպանության բանաձևը չի արտացոլում կառավարության դիրքորոշումը:

Նման պահանջ ներկայացնելու համար Էրդողանը որպես հիմք է ընդունում այն հանգամանքը, որ կանցլեր Անգելա Մերկելը, արտգործնախարար Վալտեր Շտայնմայերը և որոշ այլ պաշտոնյաներ հունիսի 2-ին ներկա չեն եղել Ցեղասպանության բանաձևի  քվեարկությանը:

Թեմային անդրադարձած գերմանական «Spiegel Online» լրատվակայքը Էրդողանի նման պահանջի իրագործումը անհնար է համարել, քանի որ այդ դեպքում Մերկելը, փաստորեն, պիտի դեմ դուրս գա ողջ Բունդեսթագին:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին դաշնային խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևի գրեթե միաձայն (մեկ դեմ, մեկ ձեռնպահ) հաստատումից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պատգամավորներին՝ այցելել Ինջիրլիք ռազմաբազայում գտնվող իրենց զինվորներին:

Այնուամենայնիվ, Գերմանիան շարունակում է համառորեն այցելության թույլտվություն պահանջել և միակողմանի որոշում է կայացրել սեպտեմբերի 17-ին Ինջիրլիք այցելելու մասին: Գերմանական կողմը սպառնացել է, որ եթե իրենք այս անգամ էլ այցելության թույլտվություն չստանան, ապա  Գերմանիան դեմ  կքվեարկեն AWACS հետախուզական ինքնաթիռների՝ Թուրքիա ուղարկվելու նախագծին: Հայտնի է, որ ՆԱՏՕ-ն նախատեսում է  նշյալ ինքնաթիռները Ինջիրլիքի ռազմաբազա ուղարկել ամռան վերջին:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ