27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը Ֆրասիայի խորհրդարանի` ցեղասպանությունը ժխտման վերաբերյալ բանձևի մասին

Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակ Թանժու Բիլգիչը նախօրեին արձագանքել է Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի կողմից «Հավասարություն և քաղաքացիություն» կոչվող օրինագծի փոփոխությունների ընդունմանը, որով պատիժ է սահմանվում մարդկության դեմ գործած բոլոր հանցագործությունները, այդ թվում Հայոց ցեղասպանությունը ժխտելու և հերքելու համար:

ԱԳՆ-ի կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական կողմը ուշադրությամբ հետևել է փոփոխությունների փաթեթի պատրաստման և ընդունման գործընթացին:

Ըստ թուրքական ԱԳՆ-ի` փաստաթղթի` այս տեսքով ընդունումը խոսքի ազատության սահմանափակման լուրջ ռիսկեր է պարունակում:

«Բնականաբար մենք կշարունակենք հետևել այս դեռևս օրենքի ուժ չստացած բանաձևի հետ կապված զարգացումներին Ֆրանսիայի սենատում: Մենք սպաում ենք, որ սենատը բանաձևից դուրս կթողնի խոսքի ազատության սահմանափակումներ պարունակող տարրերը»,- ասված է հայտարարության մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ