10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Կրթական համակարգում բարեփոխումներ են անհրաժեշտ.վարչապետը հանձնարարեց

«Ընթացող քննական գործընթացները վկայում են, որ կրթական համակարգի բարեփոխումներն ավելի քան պահանջված են»,- այս մասին կառավարության այսօրվա նիստի օրակարգային հարցերին անցնելուց առաջ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Վարչապետի խոսքով՝ պետք է ստեղծել ժամանակակից ուղղվածությամբ, մատչելի, մրցունակ, միեւնույն ժամանակ հայեցի, հայապահպանության բովանդակությամբ նոր կրթական ծրագրեր:

«Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը, դպրոցի ղեկավարի նշանակումը՝ սկսած դրա հավաստագրումից մինչեւ ընտրությունը պետք է դառնա պարզ, թափանցիկ գործընթաց»,- ընդգծեց Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը գտնում է, որ որոշակի լուծումներ են պահանջում նաեւ ավագ դպրոցների հիմնախնդիրները, քանի որ բավական կուտակված հարցեր կան մասնագիտական կրթության ոլորտում:

«Ուզում եմ նաեւ ընդգծել բուհերի ռեֆորմների անխուսափելիությունը: Պետք է հատուկ ուշադրություն դարձնել բուհերի կառավարման խորհուրդների ձեւավորման եւ գործունեության առավել արդյունավետ մեխանիզմների կիրառմանը: Վերանայման եւ կատարելագոծման կարիք ունեն դպրոց-բուհ անցումն ապահովող կառույցների գործառույթները»,- ասաց  Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետը ԿԳՆ-ի ուշադրությունը հրավիրեց բուհական կրթության արդյունավետության բարձրացման վրա եւ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին հանձնարարեց նախապատրաստել կառավարությունում հանրակրթության հիմնախնդիրներին եւ բարձրագույն մասնագիտական կրթության բարեփոխումներին նվիրված խորհրդակցություններ:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ