27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Էրդողանը ձեռք է բերում նոր թշնամիներ և բարկացնում է հին բարեկամներին

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» թերթը Թուրքիայի նախագահին քննադատող հոդված է հրապարակել: Թուրքական «Cumhuriyet» թերթի կայքի փոխանցմամբ՝  «Էրդողանը նոր թշնամիներ է ձեռք բերում և բարկացնում է իր հին բարեկամներին» վերնագրով հոդվածում մասնավորապես ասված է.

«Էրդողանը երկար ժամանակ «ոչ մի խնդիր՝ հարևանների հետ» կոչված քաղաքականությունն էր զարգացնում, բայց հիմա արդեն գրեթե ամենուր և բոլորի հետ ունեցած խնդիրների պատճառով կարծես ցեխի մեջ թաղված լինի»:

Նշվում է, որ միայն անցյալ տարվա ընթացքում քուրդ և իսլամիստ զինյալները Թուրքիայի դեմ 14 հարձակում են իրականացրել, որոնց հետևանքով զոհվել է 280 մարդ: Իսկ զբոսաշրջիկների հեռանալու պատճառով մեծապես տուժել է Թուրքիայի տնտեսությունը:

«Էրդողանը, տարիներ շարունակ մերժելով «Իսլամական պետության» (ԻՊ -IŞİD) դեմ միջոցների ձեռնակումը, զայրացնում և հիասթափեցնում է իր հին բարեկամներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին: Արդյունքում հետզհետե մեկուսանում է: Նա այնքան միայնակ է մնացել, որ ընտրողներին գրավելու համար դիմել է Ռուսաստանի և Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման հնարքին: Ըստ նրա խորհրդականների՝ հաջորդը Եգիպտոսն է լինելու»,- գրում է ամերիկյան թերթը:

The New York Times»-ը հիշեցնում է, որ Էրդողանն ամեն առիթով հայտարարում է, թե օտար ուժերը միավորվել են իրեն գահընկեց անելու համար: Այս համատեքստում նա նույնիսկ տեղափոխվել է բնակվելու Անկարայի արվարձաններում գտնվող մի հսկայական պալատում, որի տարարծքն այնքան մեծ է, որ անձնակազմը ներսում միկրոավտոբուսներով է տեղաշարժվում:

Էրդողանին խոսքի ազատության սահմանափակումների և քննադատությունների հանդեպ անհանդուրժողականության մեջ մեղադրող հոդվածում ընդգծվում է, որ Թուրքիայի նախագահն իր շրջապատից հեռացնում է հին համախոհներին և նրանց փոխարինում իրեն հնազանդորեն ենթարկվող մարդկանցով, իր բարեկամներով (օրինակ՝ փեսան՝ էներգետիկայի նախարարը):

«The New York Times»-ը եզրակացնում է, որ Էրդողանի վերջնանպատակը խորհրդարանական համակարգը նախագահական համակարգով փոխարինելն է: Շեշտվում է, որ Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության գիշերը խորհրդարանը ժամեր շարունակ աշխատել է այդ նպատակին հասնելուն նպաստող օրենք մշակելու համար:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ