Օբաման 3 անգամ գերազանցում է Պուտինին
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ նրա կինը` Միշել Օբաման, նախորդ տարում շուրջ 608 հազար դոլար են վաստակել այն դեպքում, երբ 2011-ի համեմատությամբ նրանք 172 հազար դոլարով ավելի քիչ են վաստակել: Իսկ դրանից մեկ տարի առաջ նրանց եկամուտները շատ ավելի բարձր են եղել` 1,7 մլն դոլարով:
Հարակային հռչակագրերի համաձայն` Օբամաների եկամուտը կրճատվել է 9 անգամ: Սպիտակ տան տվյալներով` 2012-ին Օբաման 112 հազար դոլար հարկեր է վճարել, իսկ ավելի քան 150 հազար դոլար ծախսել է բարեգործության վրա:
Ներկայումս ԱՄՆ նախագահի աշխատավարձը 400 հազար դոլար է: Այն որոշված է օրենքով եւ չի կարող փոփոխվել: Սակայն նախորդ շաբաթ Օբաման հայտարարեց իր աշխատավարձի 5 տոկոսը երկրի պետական բյուջե վերադարձնելու մասին:
Ամեն դեպքում, եթե համեմատեն Օբամայի եկամուտները ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եկամուտների հետ, ապա ամերիկյան նախագահը ռուսական նախագահից 3 անգամ ավելի շատ է վաստակել: Ինչպես վկայում է ռուսական չինովնիկների եկամուտների մասին հռչակագրում, Պուտինը 5.8 մլն ռուբլի կամ 190 հազար դոլար է վաստակել: