Առաջինը
Հայաստանի գրողների միության Տավուշի մարզային բաժանմունքի ղեկավար, գրող, հրապարակախոս Սամվել Բեգլարյանը ֆեյսբուքի իր հանրագրում գրառել է.
«Սովետ միություն էր, ծուռ ու կուզտիկ, սապատավոր երկիր, աշխարհից կտրված ու մենք էլ աշխարհից. բեխաբար … Ինչ ? ,, Հայ դատ,, , ինչ ? ,, ԱՍԱԼԱ ,, , մատների վրա հաշված մարդիկ գիտեին այդ մասին … Ես, որ 15 տարեկանում մասնակցել էի Օպերայի հայտնի ցույցին և ՔԱՔԵԲԵ -ի սև ցուցակում էի, մոտ ընկերոջից իմացա, որ ԱՍԱԼԱ-ի Վազգեն Սիսլյանը Հայաստանում է, առավել ևս. գալիս է մեզ մոտ, կնոջ բարեկամի տուն : Խնդրեցի, որ ինձ ներկայացնեն իրեն:
Հանդիպեցինք, ասացի, որ ուզում եմ գրել իր մասին : խիստ ու կտրուկ ընդիմացավ.
– Հայաստանում իմ մասին դեռ ոչ ոք գրած չէ… կը վտանգիս քեզ;
-Դու չէիր?վտանգում քեզ. Թուրքիայի դեսպանատունը գրավելիս:
Ծիծաղեց.
– Ան ուրիշ էր …
Չերկարացնեմ …. Վազգենին ճանապարհեցինք և հաջորդ առավոտյան գրածս խմբագրի սեղանին էր; Թերթը մեր ,,հարազատ ու սիրելի,, կուսակցության ,, օրգանն էր ,, . խմբագիրն էլ. 100 տարվա երդվյալ կոմունիստ, բայց գիտեի, որ ԱՍԱԼԱ -ի մասին ոչ մի գաղափար չունի, ուստի պարզապես գրել էի, որ հանդիպել եմ ազատասեր , ԱՍԱԼԱ հայրենասիրական կազմակերպության անդամ, ,, ՎԱՆ ,, խմբի ղեկավար Վազգեն Սիսլյանին .Ոչ գաղտնի բանակ, ոչ էլ ,, Վան,, գործողություն ու Փարիզում Թուրքիայի դեսպանատան գրավում և ոչ էլ դատ ու 5 տարվա բանտարկություն … Այն օրերի համար Վազգենի անունը կոմունիստական թերթում գրելն էլ մեեեեեեծ բան էր:
Իհարկե, նրան չէին հալածում, բայց,անշուշտ,ՔԱՔԵԲԵ -ն . հետևում էր ու նաև թերթերը, և իհարկե. բոլոր լրատվամիջոցները գիտեին . Նրա մասին ոչ մի խոսք …
Վազգենին մեկ էլ տարիներ հետո հանդիպեցի, ժպտաց.
– Վերջը քո ասածն ըրիր, գրեցիր …
Ինչու? հիշեցի սա …. երեկ ,, Արմենիա ,, հեռուստաալիքի ,, Հատուկ դեպքեր ,, ծրագրով հաղորդում էր Վազգեն Սիսլյանի ու իր խիզախ ընկերների մասին; Նստել ու հանգիստ պատմում էին այն ամենը, ինչ Վազգենն ինձ շշուկով ասել էր շաաաաաատ տարիներ առաջ ….»