18 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

30 մարմնավաճառներ բերման են ենթարկվել

2006 թվականին Հայաստանի ոստիկանության կողմից հաստատված ՀՀ-ում մարմնավաճառության եւ թրաֆիքինգի նախականխման ուղղությամբ տարվող աշխատանքների պլանի համաձայն մարտի 27-ին ոստիկանության մի քանի բաժինների աշխատակիցների համատեղ ջանքերով մայրաքաղաքում իրականացրել են կանխարգելիչ ստուգայց:

Իրավապահները շրջել են Երեւանի վարչական շրջաններում, մարմնավաճառների հնարավոր կուտակման հավաքատեղիներից հայտնաբերել են երեսուն մարմնավաճառ, նրանցից քսանը Շենգավիթի բնակիչ էին. Երեւանյան լճի հարակից տարածքից բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին,  չորսը Էրեբունու բնակիչներ  էին, նույնքանը` Կենտրոնի, երկուսն էլ ` Մալաթիա-Սեբաստիայի: 

Ըստ ոստիկանության հաղորդագրության համաձայն, նրանց նկատմամբ կազմվել են արձանագրություններ, մարմնավաճառներն ուղարկվել են մաշկավեներաբանական դիսպանսեր` համապատասխան ստուգումներ անցնելու:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ