Վրաստանում այրվել է 30 տոննա հայկական կոնյակ տեղափոխող բեռնատարը
Այսօր առավոտյան Վրաստանի Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե մայրուղու վրա վթար է տեղի ունեցել: Կոնյակ տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել եւ այրվել, գրում է “РБК” կայքը:
Բեռնատարը 30 տոննա հայկական կոնյակ է տեղփոխելիս եղել Հայաստանից: Դեպքը տեղի է ունեցել “Ռուիս” թունելում: Հրդեհից անմիջապես հետո էլեկտրաէներգիան անջատվել է: Դեպքի վայր են ժամանել փրկարաները եւ հրշեջները:
Վթարի պատճառը դեռեւս անհայտ է, ամենայն հավանականությամբ` միջադեպը տեղի է ունեցել բեռնատարի անսարքության պատճառով:
2013-ի փետրվարրն Շոտլանդիայի “Chivas” գործարանում` աշխատակիցների անուշադրության պատճառով, կոյուղի էր թափվել 18 հազար լիտր “Ballantine’s” տեսակի վիսկի: