Իրանցի գիտնականը պնդում է, որ “ժամանակի մեքենա” է հայտնագործել
Իրանի Իսլամական հանրապետությունը շարունակում է զարմացնել աշխարհին գիտության եւ տեխնիկայի բնագավառում իր ձեռքբերումներով: Իհարկե, Թեհրանը մասնավորպես հաջողությունների է հասել ատոմային էներգետիկայի ասպարեզում: Ցավոք սրտի, այդ հաջողություններն արդեն որերոդ տարին Իրանի դեմ պատժամիջոցների պատճառ են դառնում:
Վերջերս խոսում էին Իրանական կապկին տիեզերք ուղարկելու մասին, իսկ այժմ հերթական սենսացիան. իրանցի գիտնականը պնդում է, որ ստեղծել է մի սարք, որը կարողանում է ապագան կանխատեսել: Իրանի պետական արտոնագրային բյուրոյում գիտնական Ալի Ռազեգին արդեն ստացել է “ժամանակի մեքենա” կոչովող իր գյուտի արտոնագիրը:
Ալին պխնդում է, որ իր գյուտը 98 տոկոս ճշգրտութամբ գուշակում է ցանկացած մարդու ապագան: Ինչպես նշում է “Fars” գործակալությունը, սարքը կարողանում է 5-8 տարվա կտրվածքով կանխատեսել ապագան` ալգորիթմների անալիզի օգնությամբ: Գիտնականի խոսքով` այն ոչ թե մարդուն ապագա է տանում, այլ ապագան է տալիս մարդուն: Չնայած իր երիտասարդ տարիքին, Ալին դեռ 27 տարեկան է, նա հասցրել է 179 հայտնագործություններ եւ բացահայտումներ անել, որոնք բոլորը գրանցված են Իրանի ստրատեգիական հայտնագործությունների կենտրոնում, որը ղեկավարում է հենց նա: Ռեզագին իր գյուտին կարեւորություն է տալիս այնքանով, որ դրա միջոցով կարելի է կանխատեսել Արեւմուտքի հետ պատերազմները եւ նավթի ու ոսկու գնի տատանումները:
Նշենք, որ Իրանի սահմաններից դուրս իրանցի գիտնականների գյուտերին բավականին զգուշությամբ են վերաբերվում: Բավական է ընդամենը հիշել նույն կապկի թռիչքի մասին. թռիքչից առաջ եւ հետո արված նկարներում ակնհայտորեն տարբեր կենդանիներ են: