300-ական միլիոն Գյումրուն և Վանաձորին. ինչու՞
Լոռու մարզկենտրոն Վանաձոր և Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքներին կհատկացվի 300 մլն դրամ: Այս մասին որոշումն ընդունվեց այսօր կառավարության նիստում: ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանն այս գումարների հատկացումը պայմավորում է նրանով, որ այս համայնքներում փողոցերի բարեկարգման անհրաժեշտություն կա:
Նա նշեց, որ խնդիրը միշտ եղել է կառավարության ուշադրության կենտրոնում: Վերջին 2 տարիների ընթացքում Գյումրին ստսցել է 2 մլրդ 100 մլն դրամ, որից 62 տոկոսը միայն փողոցների և ճանապարհների բարեկագմանն է տրվել: Իսկ նախորդ տարի Գյումրիից դեպի Մուշ տանող նոր ճանապարհի համար կառավարությունը հատկացրեց լրացուցիչ 500 մլն դրամ:
Վանաձորը ևս նախկինում 2 մլրդ դրամ է ստացել, որից 680 միլիոն դրամը ճանապարհների ու փողոցների բարեկարգման համար է հատկացվել:
Գյումրին իր այս տարվա պետական բյուջեով ևս նախաձեռնում է 300 մլն դրամ հատկացնել ասֆալտամատման ու բարեկարգման համար: Սակայն փոխվարչապետի պաշտոնակատարը նկատեց, որ այդ գումարը Գյումրիի համայնքապետարանը հավաքագրել է ողջ տարվա ընթացքում սեփական եկումտներին զուգահեռ, խնդիր է առաջացել, որ պետությունը ևս գումար տրամադրի ու օգնի:
Տիգրան Սարգսյանը շեշտեց` փաստորեն ամենավատ վիճակը Գյումրիում է: