16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Հիմնադիր խորհրդարանի անդամներ են բերման ենթարկվել

«Հիմնադիր խորհրդարան»-ի շենքի մոտից ոստիկանները բերման են ենթարկել մի քանի քաղաքացիական ակտիվիստներ. Այս մասին ֆեյսբուքի էջում գրել է «Հիմնադիր խորհրդարան»-ի գաղափարակից Հովհաննես Ղազարյանը:

«Շտապ!!! Հենց նոր հիմնադիր խորհրդարանի գրասենյակի մոտից առևանգեցին Վահրամ Պետրոսյանին, Փայլակ Թևանյանին, Արամ Մանուկյանին, Գագիկ Եղիազարյանին, Տիգրան Մանուկյանին, Ռազմիկ Մանուկյանին… Նրանցից մի քանիսին հարվածներ են հասցրելլ».- իր ՖԲ էջում գրել է Հովհաննես Ղազարյանը:

Նշենք, որ այսօր Ազատության հրապարակում ֆլեշմոբ պետք է իրականացվի.

«Ֆլեշմոբը քաղաքացիական անհնազանդության հզոր գործիք լինելով՝ Հռոմի պապին և միջազգային հանրությանը ՝ Հայաստանում քաղաքական բանտարկյալներին ազատելու պահանջով հաղորդագրություն փոխանցելու վիրտուալ ձև է և այսպիսով լրացուցիչ ճնշման լծակ ռեժիմի վրա` քաղբանտարկյալներին ազատելու համար»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ