Բարձրակրունկ կոշիկները բարելավում են սեռական կյանքը
Իտալացի ուռոլոգ Մարիա Չերուտոն պնդում է, որ բարձրակրունկ կոշիկները բարելավում են կնոջ սեքսուալ կյանքը, քանի որ դրանք մարզում են կոնքային մկանները:
Այս հայտարարությունը հակասում է բոլոր համընդհանուր ընդունված գիտական թեորիաներին, ըստ որի բարձր կրունկները մի շարք առողջական խդիրների պատճառ են դառնում, այդ թվում` շիզոֆրենիայի: Չնայած դրան, բժշկական գիտությունների դոկտորը կարծում է, որ բարձր կրունկը օգտակար է, բայց ոչ շատ բարակը, եւ խորհուրդ է տալիս կանանց անպայման կրել դրանք:
Կոնքային մասի մկանները թուլանում են տարիքին զուգահեռ, ինչպես նաեւ հղիության ընթացքում եւ ծննդաբերությունից հետո: Դրանք վերականգնելու համար կան հատուկ վարժություններ, սակայն դոկտոր Չերուտոն կարծում է, որ շատ կանայք չեն կարողանում անել դա կամ չգիտեն` ինչպես անել, այդ պատճառով էլ ավելի հեշտ է բարձր կրունկ կրել: