25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալիեւը վաճառեց. Առավոտ

«Ադրբեջանում հասա­րակական արձագանքները սանկտպետերբուրգյան հանդիպման նախօրեին եւ դրա­նից հետո հուշում են` քաղաքացիները եռակողմ հանդիպումից որեւէ ակնկալիք չու­նեին: Վիեննայի հանդիպումից հետո Ալիեւի վարկանիշը երկրում կտրուկ անկում էր ապ­րել, իսկ ադրբեջանական հասարակությունը Վիեննայի հանդիպումը որակել էր որպես քառօրյա պատերազմում սպանվածների «արյան վաճառք». պետերբուրգյան հանդիպումն Ալիեւի նկատմամբ սեփական հան­րության մեջ ձեւավորված այդ կարծիքը ոչնչով չփոխեց:

Բացի այն, որ ադրբեջա­նական հասարակությունը որեւէ ակնկալիք չուներ այս հանդիպումից, կար նաեւ որոշ­ակի կանխակալ վերաբերմունք, համաձայն որի քանի որ հանդիպումը տեղի էր ունե­նալու Մոսկվայում` ռուսական կողմի նա­խաձեռնությամբ, Ադրբեջանի համար դրական բան հանդիպումից սպասել չէր կարե­լի, որովհետեւ ռուսները հօգուտ Ադրբեջանի երբեւէ քայլեր չեն իրականացնում: Ադր­բեջանցիներին տխրեցրել է հատկապես իրենց նախագահի ժպտացող դեմքը, որը գնահատել են որպես քառօրյա պատերազ­մում սպանված զինվորականների հիշատա­կի անարգում»:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ