24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ինչպես ճիշտ լվանալ դեմքը

Այն, որ առավոտյան եւ երեկոյան անպայման պետք է լվացվել, բոլորը գիտեն։ Բայց ոչ բոլորին է հայտնի դրա իմաստն ու կարեւորությունը, այդ պատճառով շատ հաճախ մարդիկ թերագնահատում են այս գործընթացը; Շատ կանայք մաքրող միջոցներ եւ քսուքներ գնելիս նախապատվությունը տալիս են քսուքներին եւ կարծում են, որ ճիշտ են վարվել, քանի որ լվացվել նշանակում է ջրով եւ օճառով լվացվել լոգարանում։

Իհարկե, կեղտն եւ փոշին ամբողջովին հնարավոր չէ մաքրել, սակայն մաշկի տարբեր տեսակներ ունեցող մարդկանց առաջարկվում ենք որոշակի միջոցներ։

Նորմալ մաշկը բավականին առաձգական է։ Այս տեսակի մաշկի դեպքում խորհուրդ է տրվում լվացվել օրական 1 անգամ (առավոտյան)։ Նախընտրելի է, որ ջուրը լինի փափուկ, իսկ օճառը՝ բարձրորակ։ Իսկ եթե ձեր դեմքը օճառով չեք լվանում, ապա օգտագործեք լվացվելու համար նախատեսված հատուկ լոսյոններ։

Չոր մաշկը բավականին զգայուն է օճառի ու ջրի նկատմամբ, ուստի այս տեսակի մաշկ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում օճառով լվացվել շաբաթական մեկ անգամ։ Իսկ եթե լվացվելուց հետո ձգվածության զգացում է առաջանում, ուրեմն դեմքը լվանալուց մի քանի ժամ առաջ պետք է հեղուկ-քսուք կամ «կոսմետիկ մայոնեզ» (ձվի դեղնուց, ջուր եւ արեւածաղկի յուղ՝ հավասար քանակությամբ) օգտագործել։ Եթե դրական արդյունք ստացվեց, ուրեմն հարկավոր է ջրի փոխարեն մաքրող կաթ, թթվասեր կամ սերուցք օգտագործել։

Յուղոտ մաշկի դեպքում օճառն ու ջուրը հիանալի միջոցներ են։ Այս տեսակի մաշկ ունեցող մարդիկ կարող են օրական 2-3 անգամ օճառով լվացվել։ Իսկ յուղայնությունից ազատվելու համար 1լ. ջրի մեջ կարելի է 1-2 թեյի գդալ սոդա կամ բորակ ավելացնել։

Լվացվելուց հետո մաշկը պետք է զգուշորեն սրբել խավավոր սրբիչով եւ թողնել 5-7 րոպե։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ