Իրանն սկսում է ուրանի նոր հանքերի շահագործումը
Թեհրանն սկսում է աշխատեցնել ուրանի 2 նոր հանքեր եւ ուրանի մշակման նոր համալիր, չնայած միջազգային հանրության նախազգուշացումներին, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները: Հանքերը գտնվում են Եզդ կենտրոնական նահանգում, որտեղից հանված ուրանը մշակման կտեղափոխվի ոչ հեռու գտնվող նոր համալիրում:
Սա Իրանում արդեն 2-րդ օբյեկտն է, որը նախատեսված է ուրանի կոնցենտրատ ստանալու համար: Ինչպես նշում է “Ալ-Ալամ” հեռուստաընկերությունը, նոր օբյեկտների բացումը տեղի կունենա միջուկային էներգետիկայի ազգային օրվա տոնակատարության ժամանակ:
Նշենք, որ օրերես Ալմա-Աթայում տեղի ունեցան Իրանի եւ “վեցնյակի” բանակցությունները միջուկային ծրագրերի շուրջ: Եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը նշել է, որ կողմերի երկխոսության մեջ առաջընթաց կա, սակայն փոխադարձ համաձայության գալը դեռեւս հեռանկարային չէ: Իրանյան պատվիրակության ղեկավար Սաիդ Ջալիլին իր հերթին հայտնել էր, որ Իրանը պատրաստ է դադարեցնել ուրանի հարստացումը` “վեցնյակի” վստահությունը շահելու համար, սակայն միաժամանակ Իրանը պահանջում է ճանաչել ուրանի հարստացման իր իրավունքը` երկրի` էլեկտրաէներգիայի պահանջները բավարարելու համար: