01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Այդպիսի մարդիկ դավաճան են» /վիդեո/

«Պատմական ուղիներով Կաթոլիկ եղեկեցին ու Հայ Առաքելայան եկեղեցին կապված են միմյանց: Մենք երբեք խորը վերլուծության չենք ենթարկում Հռոմի Պապի ելույթները, բայց կան մասնագետներ, որոնք մանրամասնորեն վերլուծում են ամեն բան:

Ես կցանկանամ, որ սա լինի առաջին ծիծեռնակը. կցանկանամ, որ երբ Հռոմի Պապը մեր երկիր ժամանանի, նրա ելույթներին ավելի ուշադիրն լինենք», – լրագրողների հետ զրույցում ասաց  աստվածաբան Վարդան Խաչատրյանը:

Մյուս բանախոսը՝  քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանը շեշտեց, որ քաղաքակրթությունների  հաշտեցման մեջ առանձնակի նշանակություն ունի Հռոմի Պապը:

«Նա գալիս է այստեղ: Անվիճելի է, որ աշխարհում ոչ ոք ոչ մի բան չի կարող անել, եթե ոտքի է կանգնում հոգևոր աշխարհը: Հռոմի Պապը, որ այստեղ է գալիս, դա մեզ համար մեծ բան է: Ամենաքաղաքակիրթ ժողովրդի ներկայացուցիչն է նա», – ասաց Ֆերդինանդ Առաքելյանը:

Վերջինս նշեց, որ քանդակ է պատրաստել ու պատրաստվում է այն նվիրել Հռոմի Պապին:

Անդրադառնալով այն փաստին, որ Արամ Աթեշյանը պետք է շուտով Հայաստան այցելի, Ֆերդինատ Առաքելյանն ասաց.

«Չեմ էլ ուզում, որ նա այստեղ գա: Այդպիսի մարդիկ դավաճան են»:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ