26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նոր սպառնալիք Հայաստանին. 168 Ժամ

Թուրքիան մտադիր է ՌԴ-ի հետ հարաբե­րությունները կարգավորել մինչև այս տարվա օգոստոսի կեսերը: Այս մասին հայտնել է թուրքական «Yeni Safak» թերթը վկայակոչելով իր դիվանագիտական աղբյուր­ները: Ըստ այդ աղբյուրի, ՌԴ-ի հետ հարաբե­րությունների կարգավորման համար կազմվել է «ճանապարհային քարտեզ», որը բաղկացած է 9 կետից: «ճանապարհային քարտեզի» համա­ձայն Թուրքիայի պաշտոնատար անձինք մաս­նակցելու են այն բոլոր պաշտոնական միջոցա­ռումներին, որոնք մինչև օգոստոսի կեսը կանց­կացվեն Ռուսաստանում: Վերջնական նպատա­կը, հրապարակման համաձայն, լինելու է մինչև դեկտեմբերի 15-ը վերադարձը «հին օրերին»:

Այս տեղեկատվությունը սենսացիոն համա­րել չի կարելի, քանի որ վերջին շրջանում առանց «ճանապարհային քարտեզի» էլ թուր­քական իշխանությունները ջանք չեն խնայում Ռուսաստանի հետ հարաբերությունները վե­րականգնելու համար: Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը որևէ առիթ ու ամբիոն բաց չի թողնում Ռուսաստանին ու նրա նախագահ Պուտինին դիֆերամբներ ծոնելու համար: Ռու­սաստանը ոճային առումով դեռևս «չի տրվում» այդ քծնանքին, սակայն, ըստ էության, տարբեր ուղերձներով հասկացնում է, որ դեմ չէ Թուրքի­այի հետ հարաբերությունների վերականգնմա­նը:

Հերթական նման հայտարարությունն օրերս արել էր Վլադիմիր Պուտինի մամլո խոս­նակ Դմիտրի Պեսկովը: «Մոսկվան ևս կցանկա­նար կարգավորել հարաբերություններն Անկա- րայի հետ, սակայն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը հստակ հասկացրել է, որ առանց Թուրքիայի կողմից մի շարք գործողություննե­րի կատարման դա անհնար է: Մոսկվան շատ բարձր է գնահատում այն ժամանակաշրջանը, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները եղել են գործընկերային, զարգացած բոլոր ոլորտ­ներում, և առաջին հերթին’ առևտրատնտեսա­կան ոլորտներում: Եվ մենք խորապես ափսո­սում ենք, մենք այդ մասին քանիցս հայտարա­րել ենք, որ մեր հարաբերությունների նմանա­տիպ հարուստ փորձը, մեր հարաբերություննե­րի նման բազան մեկ ժամում ոչնչացվեց թուր­քական կողմի ագրեսիվ գործողություննե­րով»,- ասել էր Պեսկովը:

Հետաքրքիր է, որ ինչպես թուրքական կող­մը, այնպես էլ Ռուսաստանը, խոսում են «այն ժամանակների», «հին օրերի» մասին: Խոսում են երանությամբ: Եվ դա պատահական չէ, քա­նի որ Թուրքիան ու Ռուսաստանն իրար հետ կապված են տարածաշրջանային ու աշխար- հաքաղաքական անխզելի ու անւիոխարինելի կապերով, որոնք ընդհատվեցին անցած տար­վա նոյեմբերին ռուսական ինքնաթիռի խոց­մամբ: Ռուս-թուրքական ներկայիս տարաձայ­նությունները բավական սուր դրսևորումներով արտահայտված լինելով հանդերձ, իրականում մարտավարական տարաձայնություններ են, որոնք, եթե անգամ ստվերում են, սակայն չեն հարվածում ռազմավարական ընդհանրությա­նը:

Այն ընդհանրությանը, որի մասին անցած տարեվերջին այդքան գգացմունքայնորեն խո­սել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Մեր թուրք գործընկերները վերջին անգամ Անթալիայում հանդիպման ժամանակ զգայուն հարցեր էին բարձրացրել, մենք ասացինք, որ այո, պատրաստ ենք օգնել: Այո, մենք համաձայնել ենք համագործակցել անգամ այդ երկրի հա­մար շատ զգայուն հարցերի վերաբերյալ»,- ասել էր նա:

Թուրքիայի համար զգայուն հարցերի մեր «բաժինը», բնականաբար, դարաբաղյան հա­կամարտությունն ու Հայոց ցեղասպանության հարցն են: Դատելով ռուսական կողմի տրա- մադրվածությունից, այդ պատրաստակամու­թիւնը մնում է ուժի մեջ: Բավական է միայն էր- դողանի կողմից ներողություն խնդրելը, և ռուս- թուրքական հարաբերությունները սկզբում, իհարկե, ցուցադրական սառնությամբ, սակայն բովանդակային առումով կվերադառնան «հին օրերի» մակարդակ: Իսկ դա իսկական սպառ­նալիք է Հայաստանի համար:

Ոչ այն առումով, որը, որպես սպառնալիք ներկայացնում են ռու­սական քարոզչությունն ու Հայաստանի այդ նույն քարոզչության գործակալները տարբեր խողովակներով անընդհատ հիշեցնելով, թե Թուրքիայի հարձակումից Հայաստանին կա­րող է, իբր, պաշտպանել միայն Ռուսաստանը: Ամենամեծ վտանգը դարաբաղյան հարցում է, որը վերականգնված ռուս-թուրք-ադրբեջանական եռյակը փորձելու է լուծել էլ ավելի մեծ շա­հագրգռվածությամբ: Ռուսական պլանը, որի մասին այսօր այդքան խոսվում է, այդ դեպքում կարող է դառնալ ռուս-թուրք-ադրբեջանական պլան դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով:

Այսպիսով, Հայաստանի հա­մար հասունանում է հերթական սպառնալիքը: Եվ եթե թուրքական կողմի «ճանապարհային» քարտեզն իրականություն դառնա նրանց նշած ժամկետներում, ապա այդ սպառնալիքը կա­րող է ավելի առարկայանալ շատ մոտ ապագա­յում: Դրանց դիմակայելու համար Հայաստանը հաշված ամիսներ ունի:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ