27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քուրդ զինյալները հրկիզել են Թուրքիայով անցնող իրանական 5 բեռնատար

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները  Թոնդրակ սարի շրջանում կտրել են իրանական համարանիշներով 5 բեռնատարի ճանապարհը և հրկիզել դրանք:

Թուրքական «Haberler» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ քուրդ գրոհայինները նախապես կանգնեցրել են բեռնատարները և սկսել PKK-ի քարոզչությունն իրականացրել: Այնուհետև այրել են բեռնատարները ու նահանջել են դեպի մոտակա լեռնային գոտի: Թուրք ուժայինները նրանց հայտնաբերելու ուղղությամբ գործողություններ են իրականացնում:

Աղբյուրը տեղեկություններ չի հաղորդում վիրավորների և սպանվածների մասին: Փոխարենը  հիշեցնում է, որ 2016թ. մայիսի 24-ին քուրդ զինյալները նույն վայրում նմանատիպ հարձակում էին գործել՝ հրդեհելով 12 մեքենա: Այդ ժամանակ սպանվել էր Չալդըրան շրջանի ժանդարմերիայի հրամանատարը: Սպանվել էին ևս 2 ենթասպ և 3 պայմանագրային զինծառայող:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ