15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանգի՛ստ նստի տեղդ, վունդերքինդ․ թեժ ռազբորկա ԱԺ-ում /վիդեո/

Այսօր ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի ու ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի միջև վեճ բռնկվեց։
Համայնքների խոշորացման մասին օրինագծի քննարկման ընթացքում Վարդան Այվազյանը, անդրադառնալով Հրանտ Բագրատյանի ելույթին, ասաց․ «Կխոսեն ամեն ինչից, բացի բուն օրենքից»։

ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը նյարդայնացրեց Բագրատյանին։

«Հանգի՛ստ նստի տեղդ, այ քեզ բան։ Վունդերքի՛նդ, հանգիստ, այ քեզ բան: Էս ազվերին կերածներին հանգստացրեք, թե չէ ես կհանգստացնեմ»,-ասաց Վարդան Այվազյանը։
Բագրատյանն արձագանքեց. «Դե արի՛ հանգստացրու, տեսնեմ»:

Ապա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատգամավորներին հորդորեց կարգապահ լինել։

Պատգամավորները, սակայն, անդրդվելի էին։ Որոշոցին մոտենալ իրար, պարզել չլուծված հարցերը։

«Վարդա՛ն, հետ արի, ամոթ ա»,-  սաստեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

Պատգամավորների միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվեց։
Այնուհետև հարցը քվեարկության դրվեց ու 58 կողմ, 23 դեմ և 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունվեց:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ