01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ես Վանգայի տեսլականը չունեմ. Վարդան Այվազյան /վիդեո/

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը անդրադառնալով  ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հարկային նոր օրենսգրքին:

«Առաջարկությունները հիմնականում եղել են առաջին ընեթերցմամբ քննարկումից հետո: Հիմա, եթե առաջին ընթերցմամբ չհաստատվեր, և ես այս փաթեթը հետ ուղարկեի, ի՞նչ փաթեթ էր գալու, կա՞ պատրաստի փաթեթ: Գործում է օրենսդրական տեխնիկա, լեզվի բան չի, ամպագորգոռ խոսալու բան չի»,- նկատեց Վարդան Այվազյանը:

Վարդան Այվազյանն  անդրադարձավ  Էդմոն Մարուքյանի հայտարարությանը, թե նման օրենսգրքի հաստատման պարգայում կսկսվի պայքար նաև փողոցում, արձագանքեց. «Ես Վանգայի տեսլականը չունեմ և զերծ եմ նմանատիպ գնահատաումներից: Ամբողջ օրենսդրական փաթեթն արժե 80 մլրդ դրամ, և տեղեր կան այս օրենքը լրացնում է, տեղեր կան` վատացնում: Մենք հիմա խոսում ենք այն մասին, որ սա պետք է քվեարկեն, իսկ ես ստացել եմ Հրանտ Բագրատյանի, Թևան Պողոսյանի առաջարկները, աշխատանքային խմբից ունենք շատ լուրջ առաջարկություններ»:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ