30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Առանց Ղարաբաղի՝ անհնար է լուծել այս խնդիրը. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարծում է՝ հունիսի 20-ին կայանալիք Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպումը ԵԱՀԿ-ի հետ տարաձայնությունների առիթ չի հանդիսանա:

Այս մասին նա ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիրն է: Առաջին անգամ չէ, որ համանախագահ երկրներից մեկը սեփական նախաձեռնությամբ հանդիպում է կազմակերպում: Սա որևէ նախաձեռնության մասին չի խոսում: Նույն հաջողությամբ հանդիպումներ են նախաձեռնել Ֆրանսիան, Ամերիկան: Մեկ անգամ չէ, որ համանախագահող երկրները միասնական դիրքորոշում են հայտնել Ղարաբաղյան հարցի շուրջ: Եվ եթե հիշում եք թե՛ Լավրովը, թե՛ Քերին մշտապես խոսում են իրենց գործընկերների անունից»,- ասաց  Շարմազանովը:

Շարմազանովը նշեց՝  այս  հանդիպումները բանակցությունները սկսելու հիմք կարող են դառնալ:

«Յուրաքանչյուր բանակցություն՝ թեկուզ ոչ արդյունավետ, խոսում է այն մասին, որ հույս կա բանակցությունը վերսկսելու և խաղաղ ճանապարհով խնդիրը լուծելու», – ասաց Շարմազանովը:

ԱԺ փոխխոսնակի կարծիքով՝ Վիեննայում կայացած վերջին հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվում, որովհետև ադրբեջանական կողմը շարունակում է իր ոչ կառուցողական քաղաքականությունը և շարունակում է  ճիշտ այդպիսի՝  ոչ կառուցողական հայտարարություններ անել:

«Կամ պետք է դուռը շրխկացնել ու գնալ, ինչը ճիշտ չէ, քանի որ դեմարշ կլինի, կամ էլ պետք է աստիճանաբար աշխատել ու հասնել նրան, որ Ղարաբաղը դառնա լիարժեք բանակցային կողմ, և պատահական չէ, որ նաև համանախագահներն են ասում, որ համաձայնագրի կարևոր ու վերջնական փուլում Ղարաբաղը անպայման կողմ պետք է դառնա: Մի բան պարզ է՝ առանց Ղարաբաղի՝ անհնար է լուծել այս խնդիրը, որովհետև եռանախագահները, եթե խոսում են 1994 թվականի զինադադարի համաձայնագրի վերաբերյալ, ապա պետք է ասենք, որ 1994 թվականի զինադադարը նախ և առաջ կնքել է Լեռնային Ղարաբաղը», – ասաց Շարմազանվը:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ