17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մեղավորները պետք է պատժվեն

«Քննչական մարմինը փաստեց, որ Արա Բուդաղյանը ընդանրապես ոչ մի կապ չունի Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա անցյալ տարվա կրակոցներ հետ: Արա Բուդաղյանը այդ որոշման արդյունքում ստացավ ազատվածի կարգավիճակ և ազատ արձակվեց»,-այսօր՝ հունիսի 15-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը:

Մանրամասնելով ասելիքը փաստաբանը նկատեց, որ  Բուդաղյանների  ընտանիքի հետ պռոբլեմները չեն սկսվել Արա Բուդաղյանի կալանավորմամբ:

«Բուդաղյանների խնդիրները սկսվել են 2013 հունիսի 1-ից ,երբ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտակայքում սպանվեց Ավետիք  Բուդաղյանը՝ Բուդաղյանների  ավագ որդին և ծանր մարմնական վնասվածք  ստացավ  Արտակ Բուդաղյանը և մինչև այսօր ոչ-ոք դրա համար քրեական պատասխանատվություն չի կրում:Արա Բուդաղյանի պաշտպանությունը այն քրեական գործով,  որով  ինքը մեղադրյալի կարգավիճակ ուներ և գտնվում էր կալանքի տակ,նրա ազատվելով և նրա հանդեպ քրեական հետապնդումը դադարեցնելով՝ ես համարում եմ ավարտված,  բայց ավարտված չեմ համարում 2013 թվականի հունիսի 1-ի դեպքի վերաբերյալ մեր պայքարը, որը ընթացավ  խայտառակ խախտումներով : Գտնում եմ, որ  մեղավորները պետք է կրեն քրեական պատասխանատվություն»,-ընդգծեց Հայկ Ալումյանը:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ