27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Քույրերը 2 տարի ապրել են եղբոր դիակի հետ /ֆոտո/

Ճապոնական Հոկայդո կղզու բնակիչ Մակաո Տադանոյի մարմինը քույրերը հայտնաբերել են այլ բնակարան տեղափոխվելուց առաջ տունը հավաքելիս:

Պարզվել է, որ 2010-ից 48-ամյա տղամարդը մեկուսացված կենսակերպ է վարել եւ գրեթե չի շփվել ամենամոտ հարազատների հետ: Տադանոն վայելել է իր մենակությունը` գրեթե դուրս չգալով իր սենյակից եւ նույնիսկ քույրերին չբարեւելով: Քույրերի խոսքով` ինչ-որ ընթացք նա ընդհանրապես չի երեւացել: “Մեզ համար ձեռնտու էր նման վիճակը, մենք միմյանց չէինք խանագարում: Հավանաբար մենք ոչինչ էլ այդպես չիմանայինք, եթե տեղափոխվելիս չլինեինք այլ բնակարան”,-խոստովանել է քույրերից մեկը:

Երբ ճապոնուհին մտել է եղբոր սենյակ` աղբը հավաքելու համար, նա հայտնաբերել է եղբոր` մումիա դարձած դիակը: Վախենալով, որ եղբոր մահվան մեջ իրեն կմեղադրեն, նա դիակի մնացորդները հավաքել է պոլիէթիլենային տոպրակի մեջ եւ նետել մոտակա աղբարկղը: Մի քանի օրից աղբահավաքները գտել են այն եւ ոստիկանություն հանձնել:

Պարզվել է, որ եղբոր դիակը սենյակում մնացել է մեկուկես տարի: Ներքին օրգանների վնասվածք չի հայտնաբերվել: Մահվան պատճառն առայժմ անհայտ է: Իշխանությունները եկել են այն եզրակացության, որ քույրերը մեղավոր չեն եղբոր մահվան մեջ, սակայն նրանք ամեն դեպքում ցուցմունք կտան:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ