25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Միջազգային հանրությունը համաձայնել է Իրանի միջուկային ծրագրերի իրականացմանը

Իրանի միջուկայինծրագրերի վերաբերյալ Ալմա-Աթայում ընթացող կոնֆերանսին միջազգային միջնորդների  “վեցնյակը” հայտնել է իր պատրաստակամության մասին` ճանաչել ուրանի հարստացման` Թեհրանի իրավունքը: Ի պատասխան դրա` Թեհրանը պետք է ապացույցներ ներկայացնի, որ այն օգտագործվելու է բացարձակապես խաղաղ նպատակներով, գրում է “pracda.ru”-ն:

Միջնորդները հույս են հայտնել, որ իրանական կողմը հստակ պատասխան կտա նախկինում հնչեցրած հարցերին: ԵՄ ներկայացուցիչների խոսքով` վստահության քայլերը պետք է Իրանը կատարի, եւ հենց նրա որոշումներից էլ կախված են Ալմա-Աթայում ընթացող հանդիպման արդյունքները: 

Հանդիպմանը մասնակցում են Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը, Չինաստանը, Ֆրանսիան եւ Գերմանիան: Քննարկումները կշարունակվեն նաեւ վաղը: Նախկինում Իրանի միջուկային ծրագրերի շուրջ քննարկումներ են ընթացել կրկին Ալմա-Աթայում եւ Ստամբուլում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ